Ինքնասպան եղած Ռոբին Ուիլյամսի դուստրը վերադարձել է սոցցանցեր, գրում է The Washington Post-ը: Թերթը նշում է, որ սա եղել է Twitter-ից, Tumblr-ից և Instagram-ից օգտատերերի հարձակումների պատճառով Զելդա Ուիլյամսի հեռանալուց 3 շաբաթ հետո:
Ավելի վաղ իր անձնական բլոգում դերասանի 25-ամյա դուստրն ասել է, որ իրեն զգում է մերկացած հանրության առջև, քանի որ ընտանիքի անձնական ցավը միլիոնավոր մարդկանց հետ է կիսվում ամբողջ աշխարհում: Երեքշաբթի Ուիլյամսը նորից սկսել է գրել Twitter-ում՝ հայտարարելով, որ վերջին խոսքը կլինի ո՛չ նրանցը, ովքեր հարձակվում են իր վրա համացանցում:
Թերթը նշում է, որ դերասանի դստեր օրինակը ցույց է տալիս, որ որոշ դեպքերում մարդիկ, որոնց ստիպում են լռել, կարող են նորից օնլայն լինել: Սակայն Ուիլյամսի վերադարձը ամբողջական չէ. Instagram-ի նրա էջը փակ է հանրային դիտումների համար, հավելում է պարբերականը:
Ամերիկացի կատակերգու դերասան Ռոբին Ուիլյամսն ինքնասպան է եղել օգոստոսի 12-ին:










































