ԲՀԿ նախօրեի հայտարարությունից հետո Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան պատին որոշ ԲՀԿ-ականներ առաջարկում են նրան առաջադրվել:
«Պարոն Օսկանյան, ահավոր հիասթափված եմ, վիրավորված և ապշած… Մի՞թե կարելի է այսքան տարիների վաստակը ջուրը գցել, մի՞թե կարելի է խաղալ 500.000-ից ավելի ընտրողների ցանկությունների, հույզերի ու զգացմունքների հետ, մի՞թե կարելի է նման անպատասխանատու մոտեցում ցուցաբերել՝ լքելով նավը աղետի պահին… Առաջադրվե՛ք, պարոն Օսկանյան, մենք սպասում ու հավատում ենք Ձեզ»,- գրել է ԲՀԿ-ական Վահե Երիցյանը` արժանանալով մի քանի ԲՀԿ-ականների հավանությանը… «Սրտիցս խոսեցիք, ահավոր հիասթափված եմ»,- իր հերթին մեկնաբանել է Զոյա Հարությունյանը:









































