Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ «Մունդիալ-2014»-ում գրանցված անհաջողությունից հետո ափսոսանք չի ապրում:
Մասնագետը կարծում է, որ չպետք է մեղավորներ փնտրել, քանի որ մեղքը կիսել են բոլորը:
«Ափսոսանք չեմ ապրում: Բրազիլիայում գերազանց պայմաններ էին ստեղծված մեզ համար, ֆուտբոլստները ջանասիրաբար աշխատում էին, բայց արդյունքի հասնել չհաջողվեց:
Խուսափում էի ապագայիս հետ կապված խոսակցություններից, քանի որ այդ իրավիճակում իմ ցանկացած խոսք կարող էր սխալ ընկալվել: Մեղավոր են բոլորը, չպետք է առանձնացնել որևէ մեկին:
Կանենք հնարվորը սխալները շտկելու և արդյունքի հասնելու համար»,- մասնագետի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:









































