Իտալիայում աշխատանքն է շարունակում Վենետիկյան կինոփառատոն-2014-ը, իսկ դա նշանակում է, որ հայտնիները նախկինի նման այցելում են ցուցադրություններին, ընթրիքներին և գալա երեկույթներին:
Ահա, նախօրեին Լիդո կղզում հերթական երեկույթն է կազմակերպվել, որի հովանավորը ժամացույցների Jaeger-LeCoultre բրենդն է, որի ղեկավարությունը, ավանդույթի համաձայն, հրավիրել էր իր աստղային ընկերներին:
Այսպես, Scuola Grande di San Rocco-ի երեկույթին մասնակցել են հղի Միլա Յովովիչը, Քլայվ Օուենը և այլ աստղեր, որոնք երաժշտության ներքո կարողացել են քննարկել փառատոնի մասնակիցներին, կինոյի նորություններն ու այլ թեմաներ:










































