ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ իրեն վրդովեցրել է տեսագրությունը՝ «Իսլամական պետության» կողմից ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի գլխատման մասին:
«Մեզ բոլորիս վրդովեցրել են ԻՊ-ի կողմից Իրաքում խաղաղ բնակչության դաժան սպանության մասին լուրերը, ներառյալ երեկվա հաղորդագրությունները ևս մեկ լրագրողի գլխատման մասին»,- RIA Novosti-ն մեջբերում է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքերը:




































