Համացանցում հայտնվել է տեսագրություն, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են պատերազմ սկսել Կովկասում, մասնավորապես՝ Չեչնիայում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Իսլամիստներից մեկը՝ նստած կործանիչի խցիկում, հայտարարում է, որ գրոհայինները մտադիր են «Ալլահի ողորմածությամբ ազատագրել» Չեչնիան և Կովկասը: Տեսագրությունն ուղեկցվում է ռուսերեն թարգմանությամբ: