Բրիտանացի դիզայներ Փոլ Սմիթը Led Zeppelin-ի հետ համատեղ հայտարարել են խմբի դասական ալբոմների շապիկների պատկերներով շարֆեր թողարկելու մասին, հաղորդում է The Independent-ը: Երաժշտի և մոդելյերի համատեղ ծրագիրը նվիրված է Led Zeppelin-ի առաջին ինը սկավառակների թվայնացմանը: Շարֆերը կթողարկվեն սահմանափակ՝ 50 օրինակով:
Դիզայներն ներկայացրել է շարֆերի արդեն պատրաստ մոդելները, որոնց ստեղծման համար հատուկ տեխնոլոգիա է կիրառվել:
Շարֆերը կվաճառվեն PaulSmith.co.uk առցանց խանութում և Սմիթի լոնդոնյան բուտիկում 2014-ի հոկտեմբերի 23-ից սկսած:










































