Բիրմայի պատմության մեջ գեղեցկության միջազգային մրցույթի առաջին հաղթողը` Մայ Մյատ Նուոն, հրաժարվել է վերադարձնել թագը` կազմակերպիչներից պահանջելով ներողություն խնդրել իր հասցեին հնչեցված վիրավորանքների համար: Այս մասին գրում է BBC-ն:
Նախորդ շաբաթ միջազգային մրցույթի 18-ամյա հաղթողը զրկվել է մրցույթում հաղթողի տիտղոսից մրցույթի կանոնները խախտելու պատճառով:
Յանգոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ կինը հայտարարել է, որ մրցույթի կազմակերպիչներն իրեն ստիպել են թաքցնել իր իրական տարիքը և պահանջել են պլաստիկ վիրահատության դիմել: