Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

ԲՀԿ-ն իր ընտրողներին ազա՞տ է թողնում. ում ուզում եք՝ ընտրեք. մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ խորհրդարանական ընտրություններից ամիսներ են անցել, սակայն Արթիկում թշնամական տրամադրությունները շարունակվում են: Իհարկե, սա բացահայտ չէ, այլ քողարկված: Կողմերը կարծում են, որ իրենց մասին վատ լուրերը շրջանառության մեջ են դնում նախկին քաղաքական հակառակորդները: Այստեղ մեծամասնականով պատգամավորի տեղի համար պայքարում էին տեղի ոստիկանապետի ՕԵԿ-ական եղբայրը, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը, ում եղբայրը Ղազախստանում լուրջ դեմք է: Ըստ լուրերի, նա մտերիմ կապեր ունի Ղազախստանի նախագահի հետ, և Հայաստանի բարձրաստիճանների հետ կապված հարցերը նրա միջոցով են լուծվում: Ահա այսպես՝ եղբայրներով թևավորված էլ թեկնածուները պայքարեցին, և պայքարն ավարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի հաղթանակով: Բայց կրքերը ոչ մի կերպ չեն մարում: Օրերս լուրեր տարածվեցին, թե Մուշեղ Պետոյանի եղբայրը մեքենան կայանելու պատճառով մի երիտասարդի հետ է ընդհարվել: Ծեծկռտուք է տեղի ունեցել, նույնիսկ Պետոյանի եղբոր հարվածներից վնասվել է հակառակորդի ականջը: Այս լուրը Մուշեղ Պետոյանը միանգամից հերքեց՝ ասաց, որ նման միջադեպ չի եղել: Իսկ վերջին օրերին Արթիկում տեղի ունեցած միջադեպերից մի բան է ընդամենը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Անկախության փողոցից, որտեղ, ի դեպ, ապրում է Պետոյանը, ահազանգ է եղել, թե միջադեպ է տեղի ունեցել: Օպերատիվ խումբ է մեկնել և տեղում հայտնաբերել Գեղաձորի մի բնակչի, ով հերքել է միջադեպի փաստը: Բացատրություն է տվել, թե ականջի վնասվածքը ստացել է «բագաժնիկը» բացելուց: Նրա մտերիմները ևս բացատրություն են տվել, որ վնասվածքն անզգուշության հետևանք է, և ինքը բողոք, պահանջ չունի: Եթե ականջը մեքենայից էր վնասվել, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է ահազանգ լիներ ոստիկանություն: Այս հարցը մնաց անպատասխան, իսկ Մուշեղ Պետոյանը շարունակեց պնդել. «Որևէ միջադեպ գոյություն չունի, այ ցավդ տանեմ: Իմ եղբայրը մի չորս օր է՝ հանրապետությունում չի, Արթիկում նման միջադեպ տեղի չի ունեցել (նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան 10 օր առաջ ՝ խմբ.)»:

Պետոյանը հարցրեց, այդ ինֆորմացիա տարածողներն արդյոք խոսո՞ւմ են այն մասին, թե ինքը սպորտի բնագավառում քանիսին է հովանավորում և ինչ բարեգործություններ է անում: Ասաց նաև, որ լավ գիտի, թե այդ տեղեկություններն ինչպես են տարածվում: Իսկ տեղեկությունները տարածվել են Արթիկում: Այսպիսի «խարդավանքների» թիրախում հայտնված պատգամավորին «Հրապարակ»-ն այլ հարցեր էլ ուղղեց վերջին քաղաքական իրադարձությունների մասին:

– Պարոն Պետոյան, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չառաջադրեց թեկնածությունը:

– Մեր կուսակցության նախագահի ցանկացած որոշում ինձ համար ընդունելի է և շատ ճիշտ է:

– Իսկ ո՞ւմ են ընտրելու ձեր հույսին մնացած 400 հազարից ավելի ընտրողները, ինչի մասին կուսակիցներով հպարտությամբ նշում եք:

– Ում նախընտրական ծրագրին հետևելով ում հարմար կգտնեն, նրան էլ կընտրեն: Որևէ մեկին մենք ոչ պարտադրում ենք, ոչ ստիպում, ոչ էլ կարող ենք:

– Օրինակ, Ձեր ընտրատարածքում ի՞նչ եք ասելու ընտրողներին: Ճի՞շտ եք համարում, որ ընտրեն իշխանության թեկնածուին, չէ՞ որ նրանք ԲՀԿ-ի հետ՝ որպես իշխանության այլընտրանքի, հույսեր էին կապում:

– Արթիկցիները ում ուզեն, նրան էլ պիտի ընտրեն, Ծառուկյան Գագիկը որևէ անգամ չի հայտարարել, որ ինքը կառաջադրվի, որ իր հետ էլ հույսեր կապեն կամ չկապեն:

– Բայց Ձեր կուսակցությունից բազմիցս հայտարարվել է, որ ԲՀԿ- ն սեփական թեկնածուով է մասնակցելու 2013-ի նախագահական ընտրություններին:

– Չէ, չէ-չէ, մի րոպե, մեր կուսակցության պատգամավորներն իրենց անձնական կարծիքներն են հայտարարել: Դա անձնական կարծիքներ են եղել, ու շատ տպավորիչ ասվել է:

– Այս քայլից հետո ձեր խմբակցության պատգամավորները դադարել են անձնական կարծիք ունենալուց: Իսկ վերջին ամիսների պես ընդդիմադիր կեցվա՞ծք եք ունենալու, թե՞ առաջվա նման՝ մեղմ:

– Մենք ինչ որոշում կայացնում ենք, ամբողջ ֆրակցիայով ենք կայացնում և ֆրակցիայով էլ բարձրաձայնում կուսակցության դժգոհությունները, որը լավ չի, մենք անդրադառնալու ենք: Մերն ընդդիմադիր կեցվածք չէ, մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ: Որը ճիշտ օրենք է, ի օգուտ ժողովրդին է, լավ ենք ասում: Մենք ազատ կարգավիճակում ենք:

– Ձերոնք նաև ասում են. նահանջ՝ երգով: Կարելի՞ է ասել, որ դաշտը «նահանջելով» հանձնեցիք իշխանությանը:

– Չէ, ինչի՞ համար հանձնվեց, դաշտում կարող են համագործակցել ընդդիմադիրներն ու միասնական թեկնածուով առաջադրվել, ինչի մենակ «Բարգավաճի» հե՞տ պտի համագործակցեին:

– Այսքանից հետո հասարակության վերաբերմունքը չի՞ փոխվի Ծառուկյանի նկատմամբ:

– Չէ, բացարձակ, մենք չենք առաջադրվել, ընդդիմադիր կեցվածք չենք ընդունել, հետո էլ ուրիշ բան արել: Մենք երբևէ չենք ասել, որ առաջադրվելու ենք: Պաշտոնապես որևէ հայտարարություն չի արվել: Եվ մինչև ընտրություններ ասում է՝ ես չեմ առաջադրվելու և չեմ էլ սատարելու որևէ մեկին: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում