Գերմանիայում մեքենավարների գործադուլը խախտել է տասնյակ հազարավոր ուղևորների ծրագրեր, հաղորդում է Deutsche Welle-ն:
Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի մեքենավարները երկուշաբթի երեկոյան 3 ժամ տևած (18:00-21:00) նախազգուշական գործադուլ են իրականացրել:
Մեքենավարների արհմիության`GDL-ի տվյալներով` գործադուլը չի շրջանցել նաև Համբուրգի և Հանովերի կենտրոնական երկաթուղային կայարաննները: Ընդհանուր առմամբ, երկրում ընդհանրապես գնացքերը չեն աշխատել, կամ էլ բեռնատար և մարդատար գնացքների մոտ 90 տոկոսը ուշացումով է աշխատել:
Արհմիությունները պահանջում են աշխատավարձի 5 տոկոսով բարձրացում, աշխատանքային շաբաթի կրճատում` 39 ժամից 37 ժամի, ինչպես նաև աշխատանքային գրաֆիկի բարելավում ոչ միայն մեքենավարների, այլև գնացքների ուղեկցողների համար:









































