Նյու Ջերսիում կյանքից հեռացել է շտրիխ կոդի ստեղծողը՝ ամերիկացի Նորման Վուդլանդը: Սեպտեմբերին նա դարձել է 91 տարեկան,- հաղրոդում է Sky News հեռուստաալիքը:
1948 թ., երբ Վուլանդը Ֆիլադելֆիա նահանգի Դրեքսելի Տեխնոլոգիական համալսարանի ասպիրանտ էր, իր համակուրսեցիների հետ սկսել էր համակարգի մշակումը, որը ավտոմատ կեպով կհավաքեր տեղեկություններ մթերքի մասին:
Ավելի ուշ Վուդլենդը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ շարունակել է իր աշխատանքը: Այնտեղ նա ստեղծել է առաջին կոդը ծովափին:
1949 թ. Վուդլենդը գործընկերոջ հետ միասին հայտ է ներկայացրել նորարարության արտոնագրման համար:
Առաջին ապրանքը, որը վաճառվել է շտրիխ-կոդի կիրառմամբ, մաստակն է եղել: Դա տեղի է ունեցել Օհայոյի սուպերմարկետում 1974 թ.:
2011 թ. նրանք ընդունվել են ամերիկյան Նորարարների փառքի սրահում: