ԱՄՆ-ը ռազմական գործողություն է իրականացրել Սոմալիում «Աշ-Շաբաբ» խմբավորման զինյալների դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Մենք կվերլուծենք գործողության արդյունքները և լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք որքանով նպատակահարմար է»,- ասել է Քիրբին:
Կիրակի օրը «Աշ-Շաբաբ»-ի գրոհայինները հարձակվել են Մոգադիշոյում հատուկ ռեժիմի բանտի վրա: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր՝ պայթուցիկը գործել է Սոմալիի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության շտաբ-բնակարանի մոտ: Ականատեսների խոսքով՝ պայթյունից անմիջապես հետո հրազենից կրակոցի ձայն է լսվել: Հետախուզության շենքում հրդեհ է բռնկվել: Ոստիկանության նախնական տվյալներով՝ պայթուցիկով լցված ավտոմեքենա է պայթել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը:
CNN-ի տեղեկությամբ՝ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 3 պահնորդ և Մոգադիշոյի 2 խաղաղ բնակիչ: Սոմալիի անվտանգության նախարարության ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտնել է, որ վնասվածքներ է ստացել 15 մարդ:







































