«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Դեյլի Բլինդը հայտարարել է, որ միշտ հատուկ ջերմությամբ է հիշելու «Այաքս»-ում անցկացրած ժամանակաշրջանը:
«Ինձ համար մեծ պատիվ է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այն աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: «Այաքս»-ում հանդես եմ եկել 7տարեկանից և միշտ հիշելու եմ այդ ակումբը հատւկ ջերմությամբ:

Լուի վան Գալն անհավանական տաղանդավոր մարզիչ է: Նրա հետ աշխատել եմ իմ նախկին թիմում և Հոլանդիայի հավաքականում»,- Բլինդի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:











































