Գաղտնիք չէ, որ մարզվելը ամրացնում է ֆիզիկական առողջությունը: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կարդիոմարզումները օգտակար են նաև ուղեղի համար: Մոնրեալի համալսարանի գիտնականների հետազոտությանը մասնակցել են առողջ մարդկանց երկու խմբեր՝ 31 մարդ 18-40 տարեկան և 54 տարեց մարդ՝ 55-75 տարեկան:
Բոլոր մասնակիցները անցել են ֆիզիկական և հոգեբանական թեստեր: Գիտնականները չափել են մտավոր վարժության ժամանակ 30 վայրկյանի ընթացքում կամավորների կողմից թթվածնի օգտագործման առավելագույն չափը:
Դրանից հետո կամավորները 3 սքանավորում են անցել՝ հաղորդում է Meddaily-ն: Մեկը չափել է արյան հոսքը դեպի ուղեղ, մյուսը՝ աորտայի էլաստիկությունը, իսկ երրորդը թեստի անցկացման ընթացքում ուղեղի ակտիվությունը: Աորտան ամենախոշոր արյունատար անոթն է մարմնում: Այն տանում է թթվածնով հարստացած արյունը սրտից դեպի մնացած օրգաններ:
Հետազոտությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքի հետ փոփոխություններ են տեղի ունենում ուղեղի գործառույթներում և կարդիոռեսպերատոր համակարգում: Բացի այդ, գիտնականները սերտ կապ են հայտնաբերել արյունատար անոթների, ուղեղի և կարդիոմարզումների միջև: Հետազոտողները համարում են, որ եթե նույնիսկ ստացվել է առողջ մարդու մոտ տվյալ արդյունքները նկատել, ապա հետագայում հնարավոր կլինի ուսումնասիրել մարդկանց այնպիսի խմբերի, որոնք տառապում են տարբեր հիվանդություններով, օրինակ՝ սրտի կամ անոթների:











































