Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի կարող իր կարծիքը հայտնել«արքայական ակումբ»-ի` ամառային տրանսֆերային շուկայում կատարած աշխատանքների վերաբերյալ:
Հիշեցնենք` մադրիդյան գրանդի կազմը համալրել են Կեյլոր Նավասը, Տոնի Կրոսը, Խամես Ռոդրիգեսն ու Խավիեր Էրնանդեսը: Միաժամանակ «արքայական ակումբ»-ը լքել են Դիեգո Լոպեսը, Անխել դի Մարիան, Խաբի Ալոնսոն և Ալվարո Մորատան:
«Բնականաբար, ես հստակ ձևավորված կարծիք ունեմ, սակայն միշտ չէ, որ կարող եմ ասել այն, ինչ մտածում եմ: Այլ կերպ կարծիքս վաղը կտպագրվի բոլոր պարբերականների առաջին էջում, իսկ ես դա չեմ ցանկանում: Մենք պետք է հարգենք մեր ակումբի նախագահի կայացրած որոշումները:
Դի Մարիան և Ալոնսոն մեծ դերակատարություն ունեին «արքայական ակումբ»-ում: Սակայն նրանք հեռացել են և մենք պետք է օգնենք նոր ֆուտբոլիստներին արագ հարմարվել թիմում: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:









































