Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի օգնական Սայիդ Ջալալի Ալի Բագերին և Եվրամիության արտաքին գործերի ու անվտագության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի օգնական Հելգա Շմիդը հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի և բանակցողների խմբի միջև հաջորդ հանդիպման վերաբերյալ:
Դիվանագետներն ասել են, որ հայտնի չէ` բանակցությունները տեղի կունենան Ամանորից առաջ, թե՝ հետո:
Վաշինգտոնը և նրա արևմտյան դաշնակիցներն Իրանին կասկածում են քաղաքացիական միջուկային ծրագրի անվան տակ միջուկային զենք ստեղծելու մեջ, իսկ Իրանը հերքում է մեղադրանքները և պնդում, որ միջուկային ծրագիրը նախատեսված է խաղաղ գործունեության համար:
Միջազգային միջնորդների «Վեցնյակը», որի մեջ մտնում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Գերմանիան, փորձում են Իրանին համոզել դադարեցնել ուրանի մշակման աշխատանքները, ինչը կարող է միջուկային ռեժիմի տարածման սպառնալիք հանդիսանալ:
Ներկայումս Իրանի դեմ գործում է ՄԱԿ-ի անվտանգության 4 բանաձև:









































