24-ամյա բրիտանուհի Ջոզի Քաննինգհեմը հայտարարել է, որ դադարեցնում է իր ծննդաբերության տոմսերի վաճառքը, որը պետք է տեղի ունենա այս տարեվերջին, գրում է The Mirror-ը:
Ավելի վաղ նրան հաջողվել է վաճառել իր տնային ծննդաբերության 4 տոմս՝ 10 հազար ֆունտ սթեռլինգ յուրաքանչյուրը:
Պատճառը դարձել է երեխայի սեռը. ապագա մայրը փոխել է պլանները՝ իմանալով, որ աղջիկ է ունենալու:
Ջոզիին անվանում են ամենափառամոլ ու անտանելի բրիտանուհիներից մեկը: Այս գարնանը նա հայտարարել էր, որ պատրաստվում է աբորտ անել, որպեսզի մասնակցի Big Brother ռեալիթի շոուին, իսկ ավելի ուշ փոխեց միտքն ու վաճառեց սեփական ծննդաբերության տոմսերը:
24-ամյա բրիտանուհին արդեն ունի 2 որդի ու մարմնավաճառի հարուստ փորձ: Հաղորդվում է, որ նա որոշել է վաճառել ծննդաբերության տոմսերը, երբ իմացել է, որ ինքը ևս մի տղա է ունենալու:
«Ես ցանկանում եմ իմ դստեր կյանքի առաջին թանկ րոպեները վայելել միայն իմ մոր ընկերակցութւյամբ, ոչ թե ամբողջ աշխարհի»,- հայտարարել է կինը:













































