Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ մայոր Հովհաննես Թամամյանի գործով Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել նաև Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Ներսես Նազարյանը հաստատեց ցուցմունք տալու հանգամանքը և նշեց, որ ինքը այդ գործի հետ կապ չունի` հավելելով. «Աստված հեռու տանի նման գործերից»: