Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել «քաղաքաբնակների» կազմում:
«Կցանկանայի կարիերաս ավարտել այստեղ: Ոչ ոչ չգիտի՝ որը կլինի հաջորդ քայլս ֆուտբոլում, սակայն կարծում եմ՝ եթե դադարենք երազել, ապա կարելի է դադարել ֆուտբոլ խաղալ. սա հենց այն վայրն է, որտեղ ուզում եմ խաղալ: «Սիթի»-ի համար հնարավորը կանեմ: Ինձ համար ավելի լավ բան չկա, քան անգլիական թիմում կարիերաս ավարտելն է»,- ասել է Յայա Տուրեն:
Հիշեցնենք, որ Տուրեն «Սիթի» տեղափոխվեց 2010 թվականին կատալոնական «Բարսելոնա»-ից:






































