Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Միք Ռիչարդսը, խոսելով իր՝ վնասվածքից ապաքինման մասին, հույս է հայտնել, որ ինքը շարք կվերադառնա փետրվարի սկզբին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նոյեմբերի սկզբին վիրահատության էր ենթարկվել:
«Կոնկրետ երբ կվերադառնամ՝ չեմ կարող ասել, սակայն հուսով եմ՝ փետրվարի սկզբին: Ես դեռ լիարժեք չեմ մարզվում, սակայն երկու հենակի փոխարեն մեկն եմ օգտագործում»,- ասել է Ռիչարդսը:





































