Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են արտաքսել երկրից արմատականորեն տրամադրված ներգաղթյալ իմամներին, ինչպես նաև վերաձևավորել այն կրոնական խմբավորումները, որոնց անդամները մոլեռանդության նշաններ են դրսևորում, ինչպես, օրինակ, ավանդապաշտ կաթոլիկներին:
«Այս միջոցառումները պայմանավորված են արմատական մուսուլմանության խորացմամբ, մասնավորապես` արյունալի կոտորածով, որին զոհ դարձան 4 հրեա և 3 զինվոր»,- մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը:
Մանուել Վալսը հատկապես ընդգծել է, որ այս գործողություններն ուղղված չեն լինի միայն մուսուլմանների դեմ: Դրանք ուղղված կլինեն նաև Civitas-ուլտրաաջ կաթոլիկական շարժման դեմ:











































