Թուրինի «Յուվենթուս»-ը կարող է հրաժարվել չինական «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Դիդյե Դրոգբայի տրանսֆերային իրավունքները գնելու մտքից: Այս մասին գրում է goal.com-ը:
Խնդիր կարող է դառնալ պայմանագրի կնքման ժամկետը: Վերոնշյալ աղբյուրի համաձայն՝ «Յուվենթուս»-ը պատրաստ է կոտդիվուարցուն առաջարկել վեցամսյա պայմանագիր, սակայն Դրոգբան երկամյա գործարք է ցանկանում:
Նախկինում հաղորդվում էր, որ Դրոգբան կարող է վերադարձ կատարել «Չելսի»:


































