Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզը, որը ներկայացնում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ նման է կատվի գործողությունների, որ դիմակայում է ռուսական արջին, գրում է The Washington Times-ը:
Սենատորի խոսքով՝ «ռուսական արջը բախվել է կատու Օբամայի հետ»:
«Պատճառը, որով Պուտինը գործում է առանց վախի, թաքնված է Եվրոպայում մեր դաշնակիցների վախի մեջ այն բանից, թե ինչ կպատահի հետո, քանի որ նրանք չեն տեսնում իրենց առաջ մեր նախագահին»,- Դալլասում կուսակցական միջոցառման ժամանակ հայտարարել է Կրուզը:









































