Այսօր Իրաքի արևմուտքում՝ Ռամադի քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 37 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ, հայտնում է Sky News Arabia հեռուստաընկերությունը:
Տվյալների համաձայն՝ պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթել է քաղաքի կենտրոնում, այն շենքից ոչ հեռու, որը իրաքյան ուժայինների կողմից օգտագործվել է որպես բազա: Զոհերի թվում կան ինչպես անվտանգության ուժերի աշխատակիցներ, այնպես էլ խաղաղ քաղաքացիներ:






































