Նիք Քենոնը անհանգստանում է Մրայայի հոգեկան առողջության համար, գրում է segodnya.ua-ն:
Վերջին մի քանի տարիներին ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկում են 44-ամյա Մըրայա Քերիի և 33-ամյա Նիք Քենոնի կայանալիք ամուսնալուծությունը: Օրերս արևմտյան մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ երգչուհու ամուսինը ամուսնալուծությունից հետո մտադիր է երեխաներին տանել իր հետ: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ հեռուստահաղորդավարը անհանգստանում է Մրայայի հոգեկան առողջության համար:
Չնայած բավականին երկար ժամանակ զույգը փորձում էր չխոսել իրենց հարաբերությունների մասին, վերջերս տված հարցազրույցներից մեկում Քեննոնը խոստովանել է, որ կնոջից առանձին է ապրում: Դրանից բացի նա սպառնացել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի երեխաներն իր հետ ապրեն:
Առայժմ երգչուհին չի մեկնաբանել ամուսնու հայտարարությունները, սակայն մամուլը պնդում է, որ ամուսնալուծության պատճառը Քենոնի դավաճանություններն են:










































