Իսլանդիան կրկին բարձրացրել է վտանգի մակարդակը, որը կապված է Բարդարբունգ հրաբխի ժայթքման հետ, գրում է BBC-ն:
Ընդ որում՝ երկրի օդերևութաբանական ծառայությունը կատարվածը որպես «լավայի շատ հանգիստ ժայթքում» է անվանում, որը «հազիվ են որսում սեյսմիկ սարքավորումները»:
Իսլանդիայի դիսպետչերական ծառայությունն այժմ փակել է մինչև 1800 մետր բարձրության վրա գտնվող օդային տարածությունը:
Հրաբխի ժայթքումը առայժմ չի ուղեկցվում մթնոլորտ մոխրի արտանետմամբ: Հրաբուխը իր ակտիվությունը վերականգնել է կիրակի օրը, գրեթե նույն տեղում, որը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան: Դա այս շաբաթ լավայի արդեն երրորդ ժայթքումն է:











































