Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն խոստովանել է, որ իր թիմակից Լիոնել Մեսսիին համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող:
«Մեսսին յուրօրինակ խաղացող է, նա, անկասկած, ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է: Մենք խոսում ենք 88 գոլի մասին` կարծես դա շատ հեշտ է գրանցել, սակայն իրականում դա անհավանական ձեռքբերում է: Մեսսիին կարծես ինչ-որ մեկը դիպել է կախարդական փայտիկով»,- հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանը:





































