Ամերիկացի հեռուստահաղորդավար Օպրա Ուինֆրին իր գործընկերների և հանդիսատեսի շրջանում միշտ էլ շռայլ է համարվել: Նա սիրում է հաճախակի նվերներ անել: Պարզվում է՝ Օպրան իր տան սպասվորների նկատմամբ նույնպես շռայլ է՝ չնայած դրա մասին ինքը երբեք չի պատմում, գրում է egodnya.ua-ը:
Վերջերս ականատեսները հայտնել են, որ հեռուստաաստղին տեսել են Սանտա Բարբարայում գնումներ կատարելիս: Ականատես Կառլոս Գալդամերը սեփական աչքերով տեսել է, թե ինչպես է Ուինֆրին 6 մարդու հետ լիմուզինով մոտեցել խանութին և իր հետ ժամանած կանանց ասել, որ երկու րոպեի ընթացքում նրանք կարող են վերցնել ինչ ցանկանան, որից հետո վճարել է սեփական կրեդիտ քարտով:
Իսպանացուն հաջողվել է խոսել սպասուհիներից մեկի հետ, որը պատմել է, որ ամիսը մեկ անգամ Օպրան նրանց համար գնումներ է կատարում: Ընդ որում՝ սպասուհու ձեռքին Prada-ի պայուսակ է եղել: Բացի նրանից, որ Օպրան իր սպասուհիներին շռայլ նվերներ է նվիրում, նա իր տան աշխատողներին շատ լավ է վերաբերվում, պատմել է սպասուհին:











































