Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և խաղադաշտ դուրս չի գա շուրջ 3-4 ամիս: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ անհամբեր սպասում է Մանոյանի վերադարձին.
«Թե՛ ես, թե՛ ազգային հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները, թե՛ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներն անհամբեր սպասում ենք Դավիթ Մանոյանի շուտափույթ ապաքինմանն ու վերադարձին:
Դավիթը կամային հատկանիշներով ուժեղ երիտասարդ է, եւ վստահ եմ, որ հաջողությամբ կանցնի հետվիրահատական փուլը եւ առաջիկայում կմիանա իր սիրելի թիմին` Հայաստանի ազգային հավաքականին»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:







































