Սաքսոնիայում տեղի ունեցող տարածաշրջանային ընտրություններում, վերլուծաբանների կարծքով, հողային խորհրդարան`լանդթագ անցնելու շանսեր ունի վերջերս ձևավորված եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Անցյալ տարվա սեպտեմբերին պահպանողական դիրքորոշում ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը քիչ էր մնում տեղեր ստանար բունդեսթագում` հավաքելով ձայների 4.7 տոկոսը:
Սակայն սույն թվականի մայիսին կուսակցությունն անցել է Եվրախորհրդարան` ստանալով ընտրողների ձայների 7 տոկոսը:









































