Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը` չորրորդ վիրահատությունից հետո, կարող է նրան խանգարել մասնակցելու հունվարի 10-ին կայանալիք երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասին:
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, որին Չավեսը նշանակել է իրեն փոխարինող նոր ընտրությունների դեպքում, ասել է, որ վաղ թե ուշ նախագահը լինելու է այստեղ, սակայն վերադարձի հստակ ժամկետ չի նշել:
Վենեսուելայի Սահմանադրության համաձայն` եթե Չավեսը մահանա կամ չկարողանա կատարել իր պարտականություններն առողջական վիճակի պատճառով, ապա 30 օրվա ընթացքում պետք է կայանան նոր ընտրություններ:









































