Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քլինթ Դեմփսին երկրորդ անգամ անընդմեջ և իր մարզական կարիերայում երրորդ անգամ ճանաչվեց ԱՄՆ տարվա լավագույն խաղացող:
Քվեարկության արդյունքում Դեմփսին վաստակել է 352 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ռոմա»-ի կիսապաշտպան Մայքլ Բրեդլին՝ 248 միավոր: Լավագույն եռյակը եզրափակել է «Էվերթոն»-ի դարպասապահ Թիմ Հոուարդը (169 միավոր):
Հավելենք, որ 2012թ. Դեմփսին ԱՄՆ հավաքականում անցկացրած 9 խաղում 5 գոլ է խփել:








































