Վրացական «Թբիլիսյան շաբաթ» թերթի փոխանցմամբ՝ Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի վերականգնողական աշխատանքների վրա կծախսվի 8-10 միլիոն լարի (1 լարին հավասար է 0.6 դոլար): Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Զուրաբ Տկեմալաձեն:
Վերջինիս խոսքերով՝ այդ գումարը բաց է թողնվելու այս և հաջորդ տարվա բյուջեից: Տկեմալաձեն ընդգծել է, որ շենքի վերականգնման համար ընթացիկ տարվա բյուջեից հատկացվելու է 2 միլիոն լարի: Ներկայումս նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի վերականգնողական աշխատանքները սկսելու համար: Շենքը խորհրդարանին էր վերադարձվել ոչ վաղ անցյալում:









































