Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, ով երկու տարի վարձավճարով հանդես կգա «Միլան»-ում, հայտարարել է, որ ցանկանում է երկար տարիներ անցկացնել «ռոսսոներիներ»-ի կազմում:
«Ինձ համար մեծ պատիվ է կրել «Միլան»-ի մարզաշապիկը: Դա առավելություն է: Ցանկանում է վերադարձնել թիմը Չեմպիոնների Լիգա և հանդես գալ «Միլան»-ում երկար տարիներ: Իհարկե, գիտեմ ակումբի փառահեղ պատմության մասին: Ցանկանում եմ, որ «Միլան»-ի երկրպագուները երջանիկ լինեն:
Մենք արդեն զրուցել ենք մարզչի հետ: Ես նաև ծանոթ եմ «Միլան»-ի որոշ ֆուտբոլիստների հետ»,- Football Italia-ն մեջբերում է Տորեսի խոսքերը:



































