Wednesday, 01 07 2026
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը

Ով է հանցագործ փնտրում դպրոցում․ քաղաքապետի տեղակալը զեղումների մեջ է

Այսօր քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ դպրոցի տնօրեններին շնորհակալություն հայտնեց այս ընթացքում ուղարկված բոլոր հարցերի համար: Նա անդրադարձավ տնօրենների աշխատակազմին, այս կամ այն որակյալ կամ քստմնելի միջոցառմանը՝ առանձնապես տեղյակ չպահելով ուղղորդմանը:

«Այո, ճիշտ եք, դպրոցը գլխաքանակ չէ, վիրավորված եք, այո՛, ճիշտ եք, վիրավորական է, ուրախ եմ՝ արժանապատվորեն այսօրինակ մտքեր եք հնչեցնում, վստահեցնում եմ, որ փոխանցվելու է պատկան անձանց, մարմիններին, գերատեսչություններին, և շատ լավ եմ հասկանում, որ մի քանի տիրոջ ծառա եք դառնում, շատ լավ եմ հասկանում՝ վարչական շրջանի ղեկավարն իր հերթին, ԿԳ նախարարությունն իր հերթին, քաղաքապետարանն իր հերթին, կառավարությունը՝ իր, շատ լավ եմ հասկանում, բայց ուզում եմ կարողանանք ոգևորվել երեկվա բացի լրացմամբ, ոգևորվենք, որովհետև նախորդ տարի մենք այլ բան էինք քննարկում, դպրոցների հնաբնակներդ, խնդրում եմ ասեք, չորս-հինգ տարի առաջ ի՞նչ հարց էիք քննարկում, այսօր ի՞նչ հարցեր եք քննարկում, էսօր այնքան դրական երևույթներ կան, որ տեղ-տեղ հնարածին են դառնում թվարկված պրոբլեմները»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ է ուզում, որ մտավորականի կեցվածքով մնան դպրոցի տնօրենը, ուսուցչակազմը, իր եսով, իր լինելիությամբ, իր որակով, իր հատկանիշներով:

Նրա խոսքով՝ոչ մեկի համար հաճելի չէ մտնել դպրոց ուսուցչի նկատմամբ կասկած հայտնելով, ստուգում իրականացնել. «Մենք հանցագո՞րծ ենք փնտրում դպրոցում, դպրոցն է հա՞ մեր պրոբլեմը»: Նրա արտահայտած այս միտքը ոգևորություն առաջացրեց տնօրենների շրջանում:

Արամ Սուքիասյանի խոսքով՝ նույնքան էլ վիրավորական է փաստը արձանագրելը, որ ուսուցիչը իր կոչմանը հարիր չի դրսևորվում. «Ես՝ որպես քաղաքապետարանի աշխատող, մասամբ ձեր իրավապաշտպանը պետք է լինեմ, բայց այդ լիազորությունը դուք պետք է տաք, լեզվիս հնարավորության սահմանը ձեր հնարավորություններով պետք է տաք: Խնդրում եմ յուրաքանչյուրդ մնաք ձեր կոչմանը արժանապատիվ, հավատարիմ, զգոն, ոգևորվենք տարեցտարի առաջընթացով: Այսօր էլ գիտենք ուսուցչի արժեքը, ձեր կոչմանը հավատարիմ եղեք»,- ավելացրեց նա:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում