ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում լինեն արտահերթ ընտրություններ, ինչպես պնդում են Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: «Իրատեսական չեմ համարում: Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար չկան օբյեկտիվ հիմքեր, այդպիսի իրավիճակ չի ստեղծվել: Սակայն դա չի նշանակում, որ Դաշնակցությունը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների: Նկատի ունենանք, որ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մնացել է քիչ ժամանակ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: