«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ վերջնական որոշումներ չի կայացնում այս կամ այն ֆուտբոլիստի տրանսֆերի առքի կամ վաճառքի շուրջ:
Մասնագետը հայտարարել է, որ տրանսֆերային գործարքներն իրականացնում է «կարմիր սատանաներ»-ի գործադիր տնօրեն Էդ Ուոդվորդը:
«Ոչինչ չգիտեմ ակումբի տրանսֆերային գործարքների մասին: Ես չեմ կարող ընտրություն կատարել: Միայն կարծիքս եմ հայտնում, թե ում կցանկանայի տեսնել ակումբում, իսկ ում համար ավելի լավ կլինի հեռանալ թիմից: Մնացածը որոշում է Ուոդվորդը»,- Daily Mail-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:








































