Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն արդեն կապ են հաստատել վերջինիս հետ, խոսել ընտանեկան ու անձնական թեմաներով: Այս մասին ԳԱԼԱ–ին հայտնել էՀակոբի եղբայրը՝ Հարութ Ինջիղուլյանը: «Խոսեցինք ընտանեկան թեմաներով, իր առողջական վիճակից, անձնական: Հակոբն ասել է, որ շատ լավ է, սպորտով է զբաղվում, լեզուներ է սովորում ու ձայնից զգացվել է, որ արդեն իր վիճակը լավ է՝ բնականաբար ազատության մեջ լավ պետք է լինի արդեն»:
Հարութն ասել էնաև, որ ընտանիքում բոլորը հանգիստ են արդեն, որովհետև գիտեն, որ Հակոբի մոտ ամեն ինչ լավ է, բացարձակ ոչ մի խնդիր չկա: «Հակոբն ասեց, որ դեռ չի հասել այն երկիր, որտեղ որ պետք է հանգրվանի: Կարևորն ասեց, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»: Հակոբի եղբայրը նշեց, թե իրենց համար տվյալ պարագայում կարևոր չէ, թե ուր է գնում, ինչ երկիր, երբ կհասնի, կարևորն այն է, որ ինքն արդեն ազատության մեջ է. «Կարևորը, որ Ադրբեջանում չի ու ազատության մեջ է»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում











































