Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը փորձել են նախքան անօդաչու թռչող սարքը խփելը այն «նստեցնել», որը, Թեհրանի կարծիքով, պատկանում է Իսրայելին: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է իրանական «Հաթամ-ուլ-Անբիա» ռազմաբազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմաիլին:
Նրա խոսքով՝ Իրանի ՀՕՊ ուժերն անօդաչուն խփել են երկրի օդային տարածքում հայտնվելուց 40 րոպե հետո միայն, քանի որ անհրաժեշտ էր անօդաչու թռչող սարքի տեսախցիկներն ու էլեկտրոնիկան ձեռք բերել:
Ավելի վաղ IRNA-ն, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանումների հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Գաջիզադեին, հայտնել էր, որ Իրանի երկնքում խփված անօդաչուն Hermes տեսակի է:









































