Անգլալեզու էլեկտրոնային «Պաղեստին. Ալ-Մալահեմի խղճի դավաճանություն» ամսագիրը, որի հեղինակությունը վերագրում են «Ալ-Քաիդային», Արևմուտքում ապրող մուսուլմաններին կոչ է անում շուտեփուկ-ռումբեր հավաքել «անհավատներին» Գազայի պաղեստինցի բնակչության կոտորածի համար իրենց իսկ տարածքում պատժելու նպատակով: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը:
Ահաբեկչական հարձակումների «առաջին մեծության թիրախների» շարքում ահաբեկչական ամսագիրը ներառել է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիան Սանդհյորստում, Բրիտանական MI 5 Անվտանգության ծառայության շենքը և Marks & Spencer հանրախանութը: Առաջարկվում է դա անել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մուսուլմաններին չվնասելու համար:
Մյուս օբյեկտները, որոնք ամսագիրն առաջարկում է պայթեցնել, ԱՄՆ-ում են, դրանց թվում՝ Թայմս Սքվերը, խաղատուն Լաս Վեգասում, Ջորջիա նահանգի ռազմական ուսումնարանը, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան Կոլորադո-Սփրինգսում և General Atomics-ի շտաբ-բնակարանը Սան Դիեգոյում: Ընթերցողներին առաջարկվում է գրոհել նաև անգլիական, իսրայելական և ամերիկյան ընկերությունների շտաբ-բնակարաններ, հանգստավայրեր արտասահմանում, նավթի տանկերներ, մարդաշատ կայարաններ:
Հեղինակները նաև ներկայացնում են, թե ինչպես «ռումբ պատրաստել ձեր մայրիկի խոհանոցում»՝ Բոստոնի անցած տարվա մարաթոնի ժամանակ իրականացված պայթյունի նման ահաբեկչություն իրագործելու համար: Հետո նշվում են ռումբերի պատրաստման համար անհրաժեշտ նյութերը:




































