Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թեհրան է ժամանել ԱԷՄԳ-ի գլխավոր տեսուչ Գերման Նակերտցը: Նրան ուղեկցում է ԱԷՄԳ-ի 8 փորձագետներից բաղկացած պատվիրակությունը:
ԱԷՄԳ-ի պատվիրակության այցի նպատակը Իրանի հետ առկա խնդիրների լուծման նոր մեխանիզմի մշակման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ վարելն է: Թեհրանի օդանավակայանում Նակերտցը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Իրանն իրենց թույլ կտա մուտք գործել Փարչինի բազա:




































