ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում բնակվող պորտուգալացի էմիգրանտ, 32-ամյա Մարիա Ֆերնանդեսը, որը 3 աշխատավայրում է աշխատել, հերթափոխների ընդմիջման ժամանակ մահացել է իր ավտոմեքենայում` քնելով և մոռանալով անջատել շարժիչը: Այս մասին գրում է New York Daily News-ը:
Երիտասարդ կնոջ մարմինը գտել են առավոտյան ժամը 8-ին, երբ փակ դռներով և պատուհաններով նրա ավտոմեքենան նկատել են խորտկարանի մոտ կայանված: Մեքենայից ուժեղ քիմիական հոտ է եկել: Ոստիկանությունում հայտնել են, որ մահվան պատճառը գազից թունավորումն է, որը չարագործության հետևանք չէ:
Մարիա Ֆերնանդեսն աշխատում էր Dunkin Donuts սրճարանում: Սակայն ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր նաև Linden և Harrison խանութներում: Այսպիսով, նա օրական 3 հերթափոխ ուներ և հաճախ 5 օր մնացել է առանց նորմալ քնի:









































