Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ ավելի հաճախ են աշխատանքի բարձրացում ստանում, ինչպես նաև բանկերում և մյուս կազմակերպություններում բարձր պաշտոններ զբաղեցնում, գրում է Meddaily-ն:
Բացի այդ, նման մարդիկ հաճախ թերագնահատում են մյուսների ունակությունները և զբաղվում ավելի ռիսկային գործողություններով, ինչը կարող է խնդիրների առաջ կանգնեցնել այն կազմակերպությունը, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից, պակաս ինքնավստահ մարդիկ պակաս իրազեկ են թվում:
Նշենք, որ սա առաջին ուսումնասիրությունն է, որն ընդգծում է կապը մարդու ունակությունների և մյուսների կողմից դրանց ընկալման միջև:











































