Saturday, 04 07 2026
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Սիրիահայերն առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնեն Հայաստանից

Երբ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում ընդդիմության և իշխանության միջև հակամարտությունը թեժացավ, շուրջ 6000 սիրիահայեր եկան Հայաստան: Սակայն նրանցից 1000-ն արդեն մեկնել է այլ երկրներ: Հատկանշական է, որ շատերը հեռանում են ոչ թե Սիրիա այլ ուրիշ երկրներ: Ստացվում է, որ Սիրիայում ծանր պատերազմական իրադարձություններից խույս տված մեր հայրենակիցներն այդպես էլ չեն հարմարվում Հայաստանին և նախընտրում են ապրել ցանկացած ուրիշ՝ օտար երկրում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սիրիահայ Վարդան Թաթոյանը խիստ դժգոհություն հայտնեց Հայաստանից և նշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ինքը նույնպես կլքի երկիրը. «Այստեղ միակ աշխատանքը, որ կարողացել ենք գտնել ամսական 70.000 աշխատավարձով աշխատանքն է, ինչն ուղղակի ծիծաղելի է: Բնական է, որ Սիրիա չենք կարող վերադառնալ, որովհետև այնտեղ իրավիճակը հեռու է կայուն լինելուց, և կարծում եմ նաև վտանգավոր է, բայց այլ երկրներում նորմալ ապրելու պայմաններ գտնելու դեպքում, անկասկած, կմեկնենք: Մեր բնակարանի վարձն արժե 60.000 դրամ, բա ուտելիքի, հագուստի համար գումար որտեղի՞ց գտնենք, եթե ստացած աշխատավարձով միայն բնակարանի վարձն ենք մարում»,- ասաց Վ. Թաթոյանը:

Հալեպահայ Սրբուհի Թովմասյանը, ում նախկինում սփյուռքի նախարարությունն աջակցել էր, որ վիրահատի աչքերը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես նշեց, որ հնարավորություն ունենալու դեպքում անպայման կմեկնի Հայաստանից. «Մենք՝ սիրիահայերս ընդհանրապես եկել ենք այն հույսով, որ այնտեղ՝ Սիրայում մի օր վիճակը կխաղաղվի, և մենք կկարողանանք վերադառնալ: Օգնություն, ճիշտ է, ստացել ենք, բայց ապրելու համար առավել նպաստավոր պայմաններ ունեինք այնտեղ՝ Սիրայում: Երբ վիճակն այնտեղ խաղաղվի և պատերազմն ավարտվի, անշուշտ, կվերադառնանք»:

Սիրիահայ Սարգիս Օլխաջին մեզ հետ զրույցում նշեց, որ նունպես դժգոհ է, որովհետև չի կարողանում բավարարել իր ընտանիքի կարիքները. «Հայաստան եմ եկել ընտանիքիս հետ, ընկերս ինձ ավտոտնակ է տվել, որպեսզի կարողանամ իմ մասնագիտությամբ աշխատել: Ես մեքենայի խլացուցիչի մասնագետ եմ, բայց աշխատանք սկսելու համար պետք է գործիք ունենամ, իսկ այն արժե 1000-1500 դոլար: Այստեղ ես ումի՞ց նման գումար ուզեմ, նույնիսկ պարտքով չեն տալիս: Գումար չունենք աշխատելու համար, եթե հնարավորություն ստեղծեն, որ մարդիկ ապրեն նորմալ պայմաններում և կարողանան բավարարել իրենց ընտանիքների հոգսերը, ապա համոզված եմ, որ ոչ ոք էլ չի գնա: Ու՞ր գնանք, արդեն չգիտենք ինչ անենք, նույնիսկ հայրենիքը մեզ չի ընդունում, այստեղ մնալն այլևս անհնար է»,- եզրափակեց Ս. Օլխաջին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում