Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը ԵՄ գագաթնաժողովի նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամային դրությունը և հակամարտության քաղաքական կարգավորման հնարավոր համագործակցության տարբերակները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Քննարկվել են ներուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման համար հնարավոր համագործակցության տարբերակները: Երկու կողմերն էլ ընդգծել են արյունահեղության դադարեցման, մարդասիրական աղետի հաղթահարման և խնդրի` բացառապես քաղաքական ուղիներով լուծման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:



































