Կանադայի Վանկուվեր քաղաքի Dougie Dog արագ սննդի ռեստորանը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ պատրաստելով աշխարհի ամենաթանկարժեք հոթ-դոգը, գրում է kedem.ru-ն:
Ռեկորդակիրը Dragon Dog հոթ-դոգն է: Միջուկի մեջ կիրառվել են Louis the 13th կոնյակի մեջ թրջած երշիկեղեն: Նշենք, որ այս կոնյակի մեկ շիշը 2000 դոլար արժե: Այն զարդարված է թանկարժեք դելիկատեսներով:

Dragon Dog-ը 100 դոլար արժե, և այն հարկավոր է առնվազն 12 ժամ առաջ պատվիրել: Վաճառքի մի քանի օրերի ընթացքում ավելի քան 1000 մարդ պատվիրել և շատ գոհ է մնացել ուտեստից:









































