Monday, 29 06 2026
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության

1940թ. այս օրը մահացավ դասական գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը. (պատմություն)

1940թ. այս օրը Երևանում մահացավ դասական գեղանկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանը:

Ծնվել է 1963թ. դեկտեմբերի 16-ին Շուշիում, սովորել Շուշիի թեմական դպրոցում (1872-1881) և ռուսական ռեալական ուսումնարանում (1881-1884)։ 1884-ին մեկնում է Բաքու, 1886-ին՝ Ֆրանսիա։ Հիմնավոր նկարչական կրթությունը ստացել է 1886-1890թթ. Մարսելի նկարչական ստուդիայում, ապա Փարիզի Ժյուլիան ակադեմիայում՝ 1897-1900 թվականներին պրոֆեսորներ Բ. Կոնստանի և Ժ. Պ. Լորանսի արվեստանոցում։

1900-ին վերադարձել է Շուշի, ապա աշխատել Բաքվում, տեղափոխվել Դոնի Ռոստով, ուր մինչև 1921 թվականը ստեղծագործել և նկարչություն է դասավանդել հանրակրթական դպրոցներում ու պետական նկարչական ստուդիայում։ Ստեփան Աղաջանյանը 1921 թվականին վերադառնում է Հայաստան, 1922-1929 թվականներին պաշտոնավարում գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան):

Երևանում ապրած տարիներին Աղաջանյանը նկատելիորեն լուսավորել է իր գործերի բներանգը՝ դարձնելով այն ավելի թափանցիկ, հնչեղ և արտացոլումներով հարուստ։ Յուրաքանչյուր կերպարում հասել է դիմանկարին անհրաժեշտ հոգեբանական կոնկրետության, կենդանի անմիջականության՝ մեծ ուշադրություն դարձնելով ընդհանրացման և տիպականացման խնդրին։ Լավագույն գործերից «Ինքնադիմանկար», «Նկարչի կինը», «Սեդրակը», «Վասիլը», «Նկարչի քույրը» (հինգն էլ 1926-ին), «Գրող Էմին Տեր-Գրիգորյանը» (1927), «Ղարաբաղցի կինը», «Կոմպոզիտոր Ա. Տեր-Ղևոնդյանը», «Անապաստանը», «Պիոներուհին» (չորսն էլ 1928-ին), «Կոմերիտուհին ընթերցելիս», «Կարմիր բանակայինը» (երկուսն էլ 1930-ին), «Կարմիր հրամանատարը» (1931), «Երաժշտագետ Ս. Մելիքյանը» (1933), «Բժիշկ Հ. Գաբրիելյանը» (1934), «Երգչուհի Բարոնկինան» (1935), «Բլանշը» (1940) և այլ դիմանկարներ իրենց ուրույն տեղն ունեն սովետական կերպարվեստի պատմության մեջ։

Աղաջանյանը կապող օղակ է եղել XIX և XX դդ. հայ նկարիչների միջև՝ նոր բարձրության հասցնելով ազգային ռեալիստական նկարչությունը։ Նա հանրագումարի բերեց իրեն նախորդող հայկական դիմանկարային արվեստի նվաճումները՝ նոր որակի և գեղանկարչական նոր բարձրության հասցնելով այդ ժանրը։ 1938 թվականին արժանանում է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում