Լիբանանի բանակի հրամանատարությունը ստուգում է օգոստոսի սկզբին երկրի արևելյան Արսալ բնակավայրի վրա հարձակված սիրիական ջիհադիստների ձեռքով իր զինվորի մահվան մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հինգշաբթի օրը համացանցում հայտնվել են գլխատված զինվորականի լուսանկարները:
Լուսանկարները հրապարակած իսլամիստները հայտնել են նաև զինծառայողի անունը: Զինվորի հարազատ գյուղում բողոքի ակցիաներ են անցկացվել:








































