Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սելտա»-ից կրած պարտությունը:
«Արդյունքն արդարացի է: «Սելտա»-ն մեզ ստիպեց հետ բերել երկու գոլ, սակայն մենք խփեցինք միայն մեկը: Նախկինի պես այն կարծիքին եմ, որ մենք ֆավորիտ ենք այս դիմակայությունում: 1:2 հաշիվը մեզ շատ լավ հնարավորություններ է տալիս մյուս փուլ անցնելու համար: «Սելտա»-ն լավ թիմ է, որ մինչև վերջ պայքարելու է:
Ես գերադասում եմ այսպես պարտվել գավաթային խաղում, քան թե առաջնությունում:
Ինչ վերաբերվում է Ռաֆայել Վարանին, ապա նա այսօր հիասքանչ հանդիպում անցկացրեց»,– պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:






































