«Շերլոկ» սերիալի աստղ Բենեդիկտ Կամբերբետչը ներկա է եղել Քոնոն Օ՛Բրայանի շոուին ու պատմել այն մասին, թե որքան դժվարություններ է հաղթահարել կարիերայի սկզբում, հայտնում է spletnik.ru-ն:
38-ամյա դերասանի խոսքով՝ իրեն սկզբում բաժին էին ընկնում կանացի դերեր Շեքսպիրի պիեսների բեմադրություններում:
«Պատանության տարիներին ես ինձ անվստահ էի զգում աղջիկների շրջապատում: Ես սովորում էի տղաների պանսիոն դպրոցում ու դպրոցական ներկայացումներում խաղացել եմ կանացի դերեր»,-ասել է Կամբերբետչը:
«Ես կրում էի կեղծամներ ու կանացի հագուստ»,- պատմել է դերասանը:
Ներկայումս նրան համարում են սեքս խորհրդանիշ, սակայն Կամբերբետչը դեռ չի կարողանում դրան համակերպվել:














































